Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յովհաննէս վարդապետին, արուեստը ուսումնասիրելու և նոր տեսակ տառեր պատրաստել տալու համար։

Չը սպասելով վարդապետի վերադարձին, նոյն այդ ինքնահնար տպարանը 1642-ին լոյս է հանում և մի <<Ժամագիրք>>, որ ցոյց է տալիս թէ Ամենափրկչեան վանքի աշխատաւորները բաւական առաջադիմել էին իրանց գործի մէջ. տպագրութիւնը, առաջինի հետ համեմատած, աւելի լաւ է, բայց նշանաւորը այն է մանաւանդ, որ պատրաստվել են նոր, աւելի կանօնաւոր տառեր: Ջուղայում հեշտ էր նկարչական նրբութիւններ հասկանալը, հեշտ էր անբաւական մնալ եղածով և աւելի լաւին ձգտել։ Այնտեղ կար գեղագիտական զարգացած ճաշակ։ Հայ մեծատունների ապարանքների պատերը այդ ժամանակ ծածկված էին գեղեցիկ ծաղկանկարներով և պատկերներով. և այդպէս զարդարողը երևելի պատկերահան վարպետ Մինասն էր, մի ջուղայեցի հայ, որին Առաքել պատմագիրը անուանում է հայոց ազգի պարծանք։ Այդ տաղանդաւոր մարդը նկարչութիւն սովորել էր Բերիայում, մի ֆրանսիացու մօտ, և իր ճարտարութեամբ ու հիանալի գործերով Պարսկաստանի մեջ մեծ անուն հանեց, դարձաւ պարսից շահի պալատական նկարիչ։ Մենք չը գիտենք, թէ վարպետ Մինասը ինչ մասնակցութիւն ունեցաւ Ջուղայի տպագրութեան մէջ․ բայց չէնք կարող կասկածել, որ նրա նկարների վրա գեղարուեստական ճաշակ զարգացրած ջուղայեցին չէր կարող բաւական համարել և այն առաջադիմութիւնը