վարդապետին․ սակայն գիտութեան համար այնքան չարչարված մարդը բոլորովին մոռացութեան էր մատնված։ Ոչ ոք չէր ուզում աշակերտել նրան, որովհետև ամենքը իրանց գիտուն էին համարում, իսկ վարդապետի ձեռք բերած գիտութիւնը ոչ միայն չէին հաւանում, այլ և դատապարտում էին։ Ինքը, Ոսկանն էլ, չը գնահատեց այդ մարդուն, բայց այն պատճառով, որ շատ էր ջահիլ և չէր հասկանում գիտութեան նշանակութիւնը։
Երբ Խաչատուր Կեսարացին և նրա աշակերտ Սիմէօն Ջուղայեցին, որ Ոսկանի աշակերտակիցն էր, վերադառնում են Լեհաստանից, Մելքիսէթ վարդապետի արհամարհված գիտութիվնը բոլորովին այլ նշանակութիւն է ստանում։ Խաչատուրն ու Սիմէօնը ուղղակի դիմում են Մելքիսէթին, որ Երևանում էր ապրում և սկսում էն նրանից դասեր առնել։ Ոսկանն էլ միանում է նրանց և դասակից է դառնում։ Միայն այդ ժամանակ Էջմիածնի միաբանութիւնը, նախանձից դրդված, պահանջում է կաթողիկոսից որ կամ Մելքիսէթ վարդապետը գայ Էջմիածին և ամենաքին դասեր տայ կամ թէ միաբաններին իրաւունք տրվի գնալ Երևան և այնտեղ աշակերտել նրան։ —Մելքիսէթը կանչվեց Էջմիածին, բայց Խաչատուր Կեսարացին մնաց Երևանում։ Նրա հետ պիտի մնար աշակերտներից մէկն ու մէկը - կամ Ոսկանը կամ Սիմէօնը, որովհետև աշակերտ լինել մի վարդապետի մօտ այն ժամանակները նշանակում էր լինել և նրա սպասաւորը։ Եւ Սիմէօնն