Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալ հայերէնին։ Ամենից առաջ հայ ունիթօրներն էին այդ տգեղ աղճատումը կատարողները։ Ամեն ինչ չափազանցութիւն էր այդ նեղսիրտ ֆանատիկոսների մէջ: Նրանք տգէտ էին թէ լատիներէնի և թէ մանաւանդ հայերէնի մէջ, բայց կրօնական ջերմեռանդութեան պահանջ էին համարում անչափ լատինամոլութիւնը, ուստի աշխատում էին լատինացնել ոչ միայն հայերի հոգին, այլ և լեզուն։ Եւ գրաբարը անողորմ կերպով աղճատելու մէկ կաթօլիկ հայ վարդապետները այն աստիճան առաջացան, որ նոյն իսկ լատին հոգևորականները հասկացան թէ այդպէս չէ՛ կարելի և յոյս չունէին թէ նրանք կարող են թարգմանութիւններ անել ու եկեղեցական գրքերը սրբագրել[1]:

Զարմանալի է, որ Ոսկան վարդապետը ոչ միայն չը հասկացաւ այդ, այլ և սկսեց եռանդով բարեփոխել առանց այդ էլ անկենդան գրաբարը ունիթօրների մեթօդով։ Նա մինչև անգամ սկսեց սրբագրել հին հայերէն գրուածքները, իր կանօններին ենթարկել նրանց լեզուն։ Այդպիսի բռնութիւններով լեզու չէր հարստանայ․ ընդհակառակն, Ոսկանի «բարեփոխած» գրաբարը մի անհեթեթ քաօս էր, և եթէ այդ վարդապետը կարողացաւ ընդ միշտ կապել իր անունը հայոց գրականութեան պատմութեան հետ, դրա պատճառը լեզուի աղճատումները չէին, այլ միմիայն նրա տպագրական գործունէութիւնը։

Պօղոս Պիրօմալիից աւելի եռանդուն և անուանի

  1. «Բռնի միութիւն», եր. 225