Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղել այն անկումից, որին մատնվել էր թիւրք պետութիւնը դեռ XVI դարի կէսից։ Բնական է, որ Պօլիսը պիտի դէպի իրան քաշէր գաւառացիներին։ Բուն պօլսեցի հայեր չը կային. այդպէս անուանվում էին այն եկուորները, որոնք վերջնականապէս հաստատվել էին այդտեղ և գործեր ունէին։ Բայց գաւառները ուղարկում էին այդտեղ նաև մեծ քանակութեամբ ժամանակաւոր պանդուխտներ, որոնք գաւառի խեղդող իրականութեան զոհեր էին և մայրաքաղաքում էին փորձում հաց աշխատել իրանց հեռաւոր ընտանիքները ապրեցնելու համար։ Այդ «խըմպըլները» հողի մարդկանց, երկրի ներկայացուցիչներն էին և մտցնում էին Կ․ Պօլսի հայութեան մէջ գաւառների, այսինքն բուն ժողովրդի շահերի պահանջը: Իսկ բուն պօլսեցիներին ձեռնտու չէր, որ ժողովրդի իրաւունքը պաշտպանված լինի: Կ. Պօլսում արդէն կազմակերպվել էր հայ վաշխառուների դասակարգը, որ հղօր ու անպարտելի էր, որովհետև թիւրք բարձրաստիճան պաշտօնեաների հովանաւորութեան տակ էր գտնվում։

Սկսած այն ժամանակից, երր նուաճող օսմանները աւանդութիւնների կարգն անցան, երբ սուլթանները և նրանց շրջապատող իշխանաւորները սկսեցին զեղխութեան և վաւաշոտ հեշտանքների մէջ որոնել կեանքի իդէալները, իսկ ենիչէրական գնդերը ահարկու զօրքից դարձան թշնամուց փախչող և տանը կողոպտող խմբեր,—թիւրք պետութիւնը դարձաւ նեխված ճահիճ, որի մեջ լուծվում էին նրա կենսական բոլոր հիւթերը։ Երկիրը