Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պէ՞տք է ասել, որ վաճառվող հոգևորականութիւնը փողաւորների վարձկան ըստրուկն էր և իր իշխանութիւնր, իր ամբողջ հեղինակութիւնը ծառայեցնում էր իր բարերար ամիրաներին ու աղաներին։

Հետաքրքրականն այն է, որ այդ մրցութիւնների և իրարանցումների մէջ ամենից շատ անզուսպ և կատաղի էր բուն պօլսեցիների թշնամութիւնը ղաւառներից եկած հայերի դէմ։ Պօլսեցին ատելով ատում էր դաւառացուն, նրան մարդ չէր համարում և կեղեքում էր ամենաանխիղճ կերպով[1] Երևի այն ժամանակից է «խըմպըլ» արհամարհական անունը, որ մինչև այսօր էլ պօլսեցիները տալիս են գաւառացիներին։ Շատ բնորոշ է այդ թշեամութիւնը այն դերի տեսակէտից, որ կատարում էր Կ․ Պօլսի հայ գաղթականութիւնը բուն Հայաստանի վերաբերմամբ և մենք չենք կարող առանց ուշադրութեան թողնել այդ հանգամանքը։

Թիւրքաց մայրաքաղաքը յամենայն դէպս գաւառների պէս չէր: Այստեղ համեմատաբար շատ չէին բռնութիւններն ու հարստահարութիւնները․ այստեղ ռայեան պաշտպանվելու միջոցներից այնպէս չէր զրկված, ինչպէս վայրենի քրդերից, քաղցած պաշտօնեաների, աւազակային խմբերի անսահման կամայականութեան ենթարկված գաւառներում։ Կ․ Պօլսում քրիստոնեան, գտնելով առևտրական և վաշխառուական շատ յարմարութիւններ, կարողանում էր նոյն իսկ օգուտներ

  1. Առաքել պատմ., Գլ. ԻԵ.