Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոտրելու և կաթօլիկացման գործը շտապեցնելու համար։ Պօղոս Պիրօմալին էլ Պրօպագանդայից այդպիսի յանձնարարութիւն էր ստացել, բայց չը կարողացաւ մի բան առաջացնել, որովհետև այնպիսի խաղաղացնող դիրք բռնեց, որ եզուիտները վրդովվեցին և հեռացնել տուին նրան։ Գալանոսը, ի հարկէ, այդպէս չէր: Նրան յանձնված էր Լվօվի մեջ հայերի համար բացված պապական դպրոցը, բայց նա միայն մանկավարժ չէր, այլ և ղեկավարում էր այն բռնութիւնները, որոնք այնքան անպատիժ կերպով գործադրվում էին հայերի դէմ։ Հայերին նա սիրելու հիմք չունէր, ինչպէս ցոյց են տալիս Կ․ Պօլսի դէպքերը․ և հայերի վերաբերմամբ նա այն կարծիքն ունէր թէ դա մի խաբեբայ ագգ է։ Լեհաստանում էլ նա մեոաւ, մեծ ցաւ պատճառելով Պրօպագանդային, որովհետև կաթօլիկ ուղղափառութիւնը այդ մարդուն համարում էր «Աստուծու խարազան՝ Արևելքի հերետիկոսների համար»[1]:

Ահա այդ տեսակ կրքերով վառված մի մարդ յանձն է առնում պատմագրի պաշտօնը և գրում է «Միաբանութիւն Հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ> անունով մեծ աշխատութիւնը, բաղկացած երեք հատորներից, որոնցից առաջինը պատմական մասն է պարունակում իր մէջ, իսկ մնացած երկուսը-վիճաբանական մասը։ Առաջին հատորը լոյս տեսաւ 1650 թւականին, ի հարկէ, Պրօպագանդայի տպարանից։ Հայերէնի հետ դրված էր և լատիներէն թարգմանութիւն:

  1. «Բռնի միութիւն», եր. 121։