Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դա առաջին խոշոր երևոյթն էր հայկական տպագրութեան մէջ։ Առաջին անգամն էր, որ մի եւրօպացի հայագէտ խօսում էր հայ ազգի անցեալի մասին, շօշափում էր նրա համարեա 1200 տարվայ հոգևոր կեանքը, որի մեջ ցոլացել էր ազգի ամբողջ մտաւոր կարողութիւնը։ Բայց ի՞նչպէս էր այդ հայագէտը կատարել իր գործը։

Նախ և առաջ արդար ու անկողմնապահ լինենք դէպի մարդկային մտքի պտուղները։ Գալանոսի գրած երեք խոշոր, մեծադիր հատորները ցոյց են տալիս մի ահագին աշխատասիրութիւն, որ առաջին իսկ անգամից զարմանք է պատճառում տեսնողին: Այդ ահագին նիւթը հեշտութեամբ չէ ձեռք բերել Գալանոսը։ Եթէ յիշենք այն ժամանակվայ մեր գրականութեան դրութիւնը, յիշենք որ մեր ամբողջ հին մատենագրութիւնը դեռ ձեռագիր էր, ցրված զանազան վանքերում, մենք մի թեթև հասկացողութիւն կը կազմենք թէ որքան շատ աշխատած ու տանջված պիտի լինի կաթօլիկ հոգևորականը՝ իր նպատակին հասնելու համար։ Աչքի առաջ ունենանք նաև այն, որ այդ օտարականը այնքան էլ լաւ չէր իմանում հայերէն լեզուն, և սակայն կարդացել է շատ ու շատ հայերէն գրքեր։ Ամեն մէկը կը խոստովանէ, որ այն ժամանակվայ հայ հոգևորականներից ոչ մէկն էլ չէր կարող այդպիսի մեծ աշխատասիրութիւն ցոյց տալ իր մայրենի գրականութեան մէջ, այդպիսի խիստ սիստեմով դասաւորել նիւթերը և այնքան լաւատեղեակ լինել հայ աղբիւրների վերաբերմամբ։ Գալանոսը, ճիշտ որ, մի չը տեսնված