Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ եղեն: Բայց ես զի՞նչ արարից առ ի քեզ օգտելոյ․ առ ո՞վ կարդացից լինել քեզ օգնական՝ մանաւանդ ի մնացորդն վշտաց, որ վերա կայ չարագոյն քան զառաջինն։ Արդ, ի ձեզ ապաւինիմ, և առ ձեզ աղաղակեմ և զձեզ աղաչեմ բազկատարած, ո՜ Հայոց սուրբ հարք և հայրապետք։ Դուք, որ ստոյգ զիրն գիտէք, և որ կարողն և պարտական էք ազանց և անձանց ձերոց օգնել ողորմեցարուք վշտաց և նեղութեանց ձերոց, բժշկեցէ՛ք զվէրս ձեր, կանգնեցէք զկոխեալ անուն և զհամբաւն ազգիդ ձերոյ, ջատագով լերուք փրկութեան առասպեալ հայրենեաց ձերոց։

• • • Ապա եթէ ես, որ ոչ եմ հայ, և ո՛չ յոյժ հայերէն բարբառով տեղեկացեալ և ոչ զայլ ինչ ի ձերում միջի կարող առնել, բայց միայն թլվատ լեզուով աղաղակել և ասել թէ ես ձայն բարբառոյ ի հայս, պատրաստ արարէք զճանապարհ Տեառն․․․ Թէպէտ և արարի զայդ առատապէս գրով և անգիր, սակայն տակաւին երկնչիմ յարդարադատ դատաւորէն․ և օր ըստ օրէ ինձ թուի լսեը զձայնն զահաւորն թէ տուր զհամար տնտեսութեան քո։

Ողբաց Հայոց աշխարհը, հայ ազգի պատուի նախանձախնդիր դարձաւ, իր հոգու մասին մտածեց, որ պիտի տանջվի, քանի որ հայերի հոգին չէ ազատել։ Այս բոլորը բաւական չէ։ Գալանոսը ի վերջոյ շահագործում է այն յոյսը, որ արևելեան դժբախտ քրիստոնեաները ունէին հնուց թէ ֆրանկները պիտի գան և իրանց ազատեն։

Ուրեմն գալոց են հռովմայեցիքն փրկել զաշխարհն և զազգն ձեր,—ասում է նա: —Բայց զիա՞րդ ձեր ազինքն պատրաստ արարին նոցա զճանապարհ, կամ յո՞րժամ համարեն առնուլ ի նոցանէ զհանգիստ և զբարերարութիւն զայս մեծ։ Մի՞թե յորժամ պղծեալ զդաշինս հնագոյն միաբանութեան՝ ընդդէմ զինեն Պետրոսի և Սեղբեստրոսի սուրբ աթոռոյն։ Ո՞ իցէ այսքան յիմար, որ զայդպիսի թշնամական պատրաստութիւն պատերազմի համարիցէ