Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոլ յարմար օգնակոչ հրաւիրումն հռովմայեցւոցն առի փրկել զաշխարհդ զայդ։

Մի խօսքով, հոգևոր և մարմնաւոր դրախտ էր խոստանում Գալանոսը, եթէ հայերը այրեն հակապապական գրութիւնները, սրբագրեն եկեղեցական գրքերը: Թէ ինչ տեսակ դրախտ կարող էր տալ Հռօմը, այդ մենք տեսանք Լեհաստանում: Կաթօլիկ եկեղեցու պաշտօնեան շարունակ շահագործում էր այն պատմական փաստը, որ սկզբում հայերը եկեղեցականապէս բաժանված չէին արևմտեան եկեղեցուց։ Բայց նա հասկանալի զգուշութեամբ և խորամանկութեամբ խուսափում էր այն հարցից թէ արդեօք Հռօմի եկեղեցին մնացե՞լ էր նախնական պարզութեան մէջ, արդեօք չէ՞ր շեղվել հոգևոր հիմնարկութեան շաւղից, ընկնելով համաշխարհային տիրապետութեան ետևից, նուիրագործելով եզուիտութիւնն ու ինքնուիզիցիան իբրև աշխարհի վրա տիրելու միջոցներ...

Մենք երկար ուշադրութիւն դարձրինք Գլանոսի և նրա գրուածքի վրա, որովհետև, ինչպէս ասացինք, հայերէն ինքնուրոյն աշխատութիւններ XVI դարի սկզբից մինչև XVII-ի կէսը չէին լոյս տեսնում տպագրութեամբ։ Մի գրականութիւն չէ կարող ապրել լոկ անցեալի գործերով. նա ժամանակի հետ առաջացող պիտի լինի, անցեալի հետ նա պիտի ունենայ և ներկայ։ Գալանոսի պատմութիւնը առաջին գրական նորութիւնն էր, որ ժողովրդականանում էր տպարանի միջոցով, այնքան երկարատև գրական ամլութիւնից յետոյ։ Մենք տեսանք թէ ինչ արժանաւորութիւն