Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դնելու մտքից, բայց տպագրական գործի, գրական զգայնութեան զարգացման տեսակէտից չենք կարող ասել, թէ դրանք միանգամայն անօգուտ էին: Յատկապէս կաթօլիկ քարոզչութեան դիմադրելու նպատակով, ինչպէս յետոյ կը տեսնենք, 1687-1688 թվականներին վերաբացվեց Ջուղայի տպարանը և Ամենափրկչի միաբանութեան անդամներից երկուսը, Յովհաննէս Մրգուզ և Ալէքսանդր (որ յետոյ կաթողիկոս եղաւ) տպագրեցին իրանց հեղինակութիւնները, որոնցով հերքում էին կաթօլիկների ամբաստանութիւնները։ Իսկ եթէ էլ առաջ գնանք, կը տեսնենք որ XVIII դարի կէսում նոյն Գալանոսին հերքելու համար առաջ է գալիս նոյն իսկ ձրի հրատարակութիւնը, գուցէ առաջինը հայերի մէջ։ Մի անյայտ մարդ իր ծախսով տպագրել է տալիս Գէորգ վարդապետի մի վիճաբանական դրուածքը փոքր դիրքով, գրպանի կամ ծոցի մէջ պահելու համար, և տարածում է այդ դիրքը ձրի։ Մրցութեան կարիքը նոր երևոյթներ էր ծնեցնում հայերի մէջ։ Բոլոր այդ երևոյթները ուրախալի չէին․ ըեդհակառակն, շատ շատերը կատարեալ դժբախտութիւն էին ազգի համար։

Սակայն եթէ Գալանոսը չափազանց նեղսիրտ էր և միակողմանի, մենք չը պիտի նոյն այդ կերպով էլ վերաբերվենք, նրա ամբողջ գոբծունէութեան: Հայոց գրականութեան պատմութիւնը չէ կարող մոռանալ, որ նոյն Գալանոսը կազմեց նաև հայերէն քերականութեան և տրամաբանութեան դասագիրք, որ տպագրվեց Պրօպագանդայի