Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունէր այդ նորութիւնը։ Պրօպագանդան կղերական-սխօլաստիական վէճերով ու գրական անբարեխղճութիւններով ծանրաբեռնված մի աշխատութիւն էր շնորհում հայերին: Եւ հայերը այդպիսի սնունդ՞ի էին կարօտ,-այն հայերը, որոնք առանց այդ էլ ունէին մի բացառապէս կրօնական գրականութիւն, այնքան տանջվել էին ուղղափառական վիճաբանութիւններից, հալածանքներից ու անէծքներից։ Հէնց այն հանգամանքը, որ մի այդպիսի աշխատութիւն անգամ ուշադրութեան արժանի մի գրական երևոյթ էր հայերի մէջ, ցոյց է տալիս թէ դեռ որքան ողորմելի դրութեան մէջ էր մեր գրականութիւնը այն դարում։

Մի ուրիշ հանգամանք էլ կարևորութիւն է տալիս այդ գործին։ «Աստուծու խարազանը» կաթօլիկ եկեղեցու մէջ հեղինակութիւն էր ձեռք բերել իր քարոզչական և պատմադրական տխուր քաջագործութիւններով։ Այդ պատճառով էլ շատ հեղինակներ կուրօրէն հետևեցին նրան, կրկնելով այն ամենը, ինչ կար նրա գրքի մէջ։ Այսպիսով արևմտեան աշխարհը հայի քրիստոնէութեան մասին կարծիք կազմեց Գալանոսի գրքի վրա. իսկ դա փոքր զրկանք չէր հայութեան շահերի տեսակէտից առհասարակ։ Բացի դրանից, Գալանոսի պատմութիւնը սաստիկ ազդեց և լուսաւորչական հայերի վրա, բայց գոնէ այն օգուտը առաջացրեց, որ հարկադրեց նրանց պաշտպանվել, պատասխանել։ Մենք շատ հեռու ենք այդ հակաճառութիւնները, ընդդիմախօսութիւնները գրական փոքր ի շատէ աչքի ընկնող գործերի շարքում