Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաճառականական գործերով Ամստերդամում էր գտնվում, առաջարկեց նրան ընկերանալ իր հետ։ Ծարեցին արդէն բավականաչափ պարտքի տակ էր ընկել․ Աւետիսին ընդունւմ էր այն պայմանով, որ սա պարտքը վճարէ և ապա տպարանից ստացած շահին հաւասար չափով ընկերանայ, իսկ եթէ Ծարեցին մեռնէր, այն ժամանակ տպարանը ամբողջովին անցնում էր նրա ընկերին։ Աւետիսը, մերժելով շահադիտական նպատակը, առաջարկեց տպարանը նուիրել էջմիածնին և ս․ Սարգսի վանքին։ Այդ պայմանով նա պատրաստ էր ոչ միայն իր բաժին փողը տալ, այլ և անձամբ աշխատել տպարանում։ Այդպէս էլ համաձայնութիւն կայացաւ․ Ծարեցին կտակ գրեց և վախճանվեց 1661-ի սկղբին, իսկ նրա սկսած հիմնարկութիւնը ստացաւ «Էջմիածնի և ս․ Սարգսի տպարան» անունը։

Սա առաջին դէպքն էր հայերի մէջ, որ տպարանը բարեգործական նպատակով նուիրվում էր մի հիմնեարկութեան, և այդ առաջին գործը կատարողը Պարսկաստանի հայ գաղթականութեան պատկանող վաճառական Ղւիջենց Աւետիսն էր։ Ծարեցու մահից յետոյ նա վճարեց տպարանի պարտքերը, հարկադրեց Վան–Դիկին փութացնել միւս տառերի փորագրութիւնը։ Այդ բոլորը դեռ հեշտ էր կատարել մի վաճառականի համար․ բայց ինչ անել կիսատ մնացած «Յիսուս Որդին»։ Ծարեցին միայն սրբագրում էր, որովհետե շարողները Հօլլանդացիներ էին։ Իսկ Աւետիսը ոչ միայն չը գիտէր սրբագրելը, այլ և հայերէն իմանում էր այնքան, որքան հարկաւոր էր մի վաճառականի։