Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի ամիս նա տատանվում է, բայց վերջը, տեսնելով որ օտար երկրի մէջ միայն ինքն է, իր վրա է վերցնում և սրբագրութեան գործը ու այդպէս կարողանում է մի կերպ վերջացնել տպագրութիւնը։ Իր վաճառականական հայերէնով Աւետիսը մի յիշատակարան աւելացրեց այդ գրքին ոչ թէ պարծենալու կամ իր արժանաւորութիւնները ցոյց տալու համար, այլ, ասում է նա, «վասն որոյ աշխատանք ունիմ ի վերայ այս գործիս, թէ դրամով և թէ այլ օգնութեամբ և ուխտադիր եղեր եմ, որ մինչ ի մահս պիտի որ աշխատիմ վասն սուրբ Էջմիածնուն… Մատթէոսն որ մեռաւ, թէ որ ես չէի՝ ո՞վ պիտի տիրէր ի վերայ քէրխանային, որ հինգ հարիւր մառչիլ չէր արժեր… յանձն առի յորժամ մեռաւ»։

Բայց համեստութեան օրէնքներին հաւատարիմ մնալով էլ պէտք է ասել, որ Աւետիսը իրաւունք ունէր իր անունը մտցնելու հայ տպագրութեան պատմութեան մէջ։ Նրա շնորհիւ էր, որ Հօլլանդիայի հողը դարձաւ հայերի լուսաւորութեան երկրորդ հայրենիք։

Նախ քան Մատթէոս Ծարեցու վախճանվելը, 1660-ին, նոյն «Յիսուս Որդի»–ն տպագրվել էր Վենետիկում։ Այս հրատարակութիւնը առանձին ուշադրութեան արժանի է նախ այն պատճառով, որ նա կատարվել է մի իտալացի տպարանատիրոջ խնամքով։ Հետաքրքրական, նոյն իսկ սրտառուչ է մանաւանդ տպագրութեան շարժառիթը։ Տպարանատէրը, որ իրան անուանում է Ճուան