Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթօլիկ կարդինալները քիչ օրինակ վերցնէին այս հասարակ, բարեսիրտ արհեսաաւորից, որ Քրիստոսի ներկայացուցիչը լինելու յանդգնութիւնը չունէր, չէր պահում երկնքի բանալիները իր գրպանում, բայց գիտէր, որ քրիստոնէական եղբայրութեան պարտք է գրքեր տալ հայոց անօգնական ժողովրդին, որ ցանկանում էր գրքեր ունենալ, բայց զրկվում էր գրքերից, որովհետև բաժակի մէջ ջուր չէր խառնում․․․ Թողնենք, սակայն, բարեսիրտ Բօվիսին, որ այդ երկու հրատարակութիւններով էլ բաւականացաւ, և դիմենք դարձեալ Աւետիսին։

Մի վաճառական մարդ, ինքն էլ ոչ վարժ գրագէտ, ի հարկէ, չէր կարող մենակ տանել տպարանի գործը։ Երևի նա այդ մասին յայտնել էր Էջմիածնին և իր եղբայր Ոսկան վարդապետին։ Բայց չը սպասելով թէ ինչ կանեն Էջմիածնում, նա տպագրեց և մի համառօտ Ժամագիրք։ Հետևեալ տարին (1662) Ամստերդամում հրատարակված Սաղմոսի յիշատակարանից իմանում ենք, որ Աւետիսը այլ ևս մենակ չէ, այժմ նրա հետ է Ոսկանի աշակերտ Կարապետ վարդապետ Անդրիանեցին, որ սրբագրողի պաշտօն է կատարում։ Տպարանը առաջադիմում է․ Ամստերդամում գտնվող հայ վաճառականները, գլխաւորապէս ջուղայեցիները, օգնում են դրամով, տպվում է նաև մեծադիր ժամագիրք։ Հօլլանդական նաւերը իրանց բեռների վրա աւելացնում են և մի նոր տեսակի ապրանք-հայերէն գրքեր․ «Յիսուս Որդի»–ն տպվել էր 1200 օրինակ, «Սղմոսը»–2700, «Ժամագիրքը»—3000։