Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պագիսդ Պօվիս (Ջօվան Բատիստ Բօվիս) բոլորովին անծանօթ է հայերէն լեզուին, բայց շատ աշխատութիւններով, առանց ուրիշի օգնութեան, պատրաստում է հայերէն տառեր, որպէս զի գրքեր տպագրէ։ Ինչո՞ւ։ «Շատ ժամանակ է — ասում է նա — ես սէր և բարեկամութիւն ունիմ հայերի հետ և ամեն ժամանակ ցանկանում էի տեսնել հայոց շքեղաշուք իշխան Խօջա-Սաֆրազին[1] բայց չկարողացայ հասնել այս իմ ցանկութեան, որովհետև նա փոխվել է Աստուծու մօտ»։ Ահա թէ այդ սէրը և թէ հայ իշխանաւորի կարօտը հարկադրում են իտալացուն մի լաւութիւն անել հայերին։ Եւ իբրև տպարանատէր, նա ուրիշ ի՞նչ նշանաւոր լաւութիւն կարող էր անել, եթէ ոչ գրքեր տպագրելով նրանց համար։ Բօվիս մի ջուղայեցու աջակցութեամբ սկսում է այդ գործը, որ բացի սիրոյ և համակրության մի սրտառուչ յիշատակարան լինելուց` ունի գեղեցիկ արժէք նաև տպարանական արուեստի տեսակէտից։ Գիրքը տպված է խնամքով, մաքուր. տառերը Պրօպագանդայի տպարանի տառերն են։

Բացի այդ գրքից, Բօվիս տպագրեց և Սաղմոս։ Չարժէ՞ր որ Յովհաննէս Ջուղայեցուն, Մատթէոս Ծարեցուն և ուրիշ նրանց նմաններին հալածող

  1. Խօջա-Սաֆրազը կամ Սարֆազը Խօջա-Նազարի որդին էր։ Խաչատուր Կեսարացին <<Հարանց Վարք» -ի յիշատակարանում գրում է. <<Յիշխանութեան քաղաքին Ջուղայոյ իշխանաշուք պարոն Խոճայ Սարֆազին իմաստնոյ և բարեպաշտի>>։ Վաճառական-իշխանները, ի հարկէ, յայտնի էին և արտասահմանում․ և Բօվիս, երևի, շատ բան էր լսել Խօջա-Սաֆրազի մասին։