Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդիկ էլ։ Ժողովրդական գրականութեան պահանջը այնքան զգալի էր դարձել, որ երգասաց հոգևորականները մի կողմ էին թողնում երկնքի և հոգու գործերը, երգում էին գինի և սէր, սոխակ ու վարդ, և երգում էին, ի հարկէ, ժողովրդին հասկանալի լեզուով, աշխարհաբարով: Ահա այդ տեսակ երգերի ժողովածու էր «Տաղարանը»։ Երգերի մեծ մասը Յովհաննէս Թլկուրանցու գրածներից էր։

Թլկուրանցին բաւական աշխոյժ ու տաք, մի երգիչ էր․ սէր ու գինի երգում էր այն ժամանակ, երբ աշխարհական էր։ Բայց դառնալով հոգևորական, նոյն իսկ բազմելով Սիսի կաթողիկոսական աթոռի վրա, նա չը մոռացաւ բանաստեղծութիւնը։ Թէև փոխեց ոգևորութեան առարկան, սիրոյ և վարդի փոխարէն խրատական ոտանաւորներ էր գրում, բայց ծերութեան հասակում էլ մի մի անգամ յիշում էր երիտասարդութեան գրգիոները և գիմում էր սիրոյ լեզուին․ մի քանի սիրային երգեր գրեց նա 70 տարեկան հասակում, երբ կաթողիկոս էր․

Թլկուրանցին վախճանվել է 1525 թւականին։ Եւ որովհետև նրա երգերը հրատարակվեցին 1513-ին, ուստի նա հանդիսանում է առաջին հայ հեղինակը, որի գրուածքները տպագրվում էին նրա կենդանութեան ժամանակ։

Այս գեղեցիկ երևոյթի հետ հայերէն առաջին տպագրութիւնը աշխարհ էր գցում և մութ գործեր։ Դրանք «Ուրբաթագիրքն» ու «Աղթարքն» էին, գրքեր, որոնք երգարանից աւելի անհրաժեշտ