Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին միջնադարեան նախապաշարված, տգիտութեան, մէջ կաշկանդված մարդուն։ Սատանաներ ու դևեր հալածող զօրաւոր աղօթքներ և երդմնեցուցչութիւններ, չար աչքից, կանանց և կախարդների «վեց հազար և վեց հարիւր եօթանասուն երկու աղանդներից» ազատող հնարքներ, աղօթքներո բժշկվելու խրատներ, բախտ և դժբախտութիւն գուշակելու միջոց և այլ այսպիսի հարիւրու մի յիմարութիւններ և խաբեբայութիւններ, - ահա ինչ կար այդ երկու գրքերի մէջ։

«Ուրբաթագիրքն» էլ, «Աղթարքն» էլ բժշկարաններ էին։ Բայց ի՞նչ տեսակ բժշկութիւն էր տրվում նրանց մէջ։ «Ուրրաթագրքի> սկզբում դրված է մի պատկեր։ Պառկած է հիւանդը. մի վարդապետ կանգնած է նրա մօտ և գիրք է կարդւմ, իսկ վարդապետի ետևում կանգնած են շապիկ հագած երկու տիրացուներ։ Բժշկութիւնը, ուրեմն, ամենից առաջ աղօթքով: Գիրքը խրատում է որ ուրրաթ կամ չորեքշաբթի օրը հիւանդին պէտք է տանել եկեղեցու դուռը և կարդալ նրա վրա այս և այն աղօթքները։ Բացի դրանից առաջարկվում են զանազան թալիսմաններ։ Այսպէս, Նարեկի «Որդի Աստուծոյ» աղօթքից յետոյ տպված է հետևեալը.

«Եւ ես յամենայն ժամ զայս ասեմ թէ հանապազ այս գիրքն ի գրկիս, աստուածարան ի բերանիս, ձեռագիրն ի ճակատիս, այս սէրս սէր է իմ սրտիս, և անմոռաց ի յիմ մտիս։ Մարմինս տուն է տէրունի, միտքս նման սուրբ քահանի, սիրտս տեղի սուրբ սեղանի, խորհուրդս անարատ պատարագի, աղօթքս խունկ ընդունելի: …Արդ երդումն տամ վկայութեամբ սուրբ գրոյս այսորիկ