Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ թշնամական կրքեր յարուցեց, հալածվեց: Երբ Առաքելի պատմագրութիւնը ուղարկվեց Լեհաստան՝ վաճառելու համար, Գալանոսի արժանաւոր յաջորդ հ. Ալոյիսոս Պիդու շտապեց կաթօլիկական արգելքի թաթը դնել այդ գրքի վրա, որովհետև նրա մէջ նկարված էիՆ Նիկօլի և Լեհասաանի եզուիտների դէմքերր։ Հետաքրքրականը այն է, որ այդ լատին կրօնաւորը իր գրած պատմութեան մէջ չէ խնայել Նիկօլին, տալով նրան շահամոլ, փառասէր և անպէտք մի մարդու կերպարանք իսկ երբ Լվօվի դատաւորները հարցրին թէ ինչու է արգելվում Դաւրիժեցու գիրքը, նա մտաւ նոյն այդ Նիկօլի փէշերի տակ և պատասխանեց թէ ինքը, <<լինելով առաքելութեան ծառայ, չէ կարող հաւանութիւն տալ, որ վաճառվեն ու տարածվեն այնպիսի գրքեր, որոնց մէջ անարգված է իրանց հովիւը>>[1]:

Սա, ինչ ասել կուզի, կեղծաւոր մի պատրուակ էր միայն։ Լեհաստանի հայերիՆ բռնի կաթօլիկացնողները ամեն կերպ աշխատում էին, որ «հերետիկոս» հայերը ոչինչ յարաբերութիւն չունենան նրանց հետ և երկրից դուրս էին վռնդում ամեն մէկին, որ աւանդապահութիւն ու ազգասիրութիւն էր ցոյց տալիս։ Այդ բռնաւորներին սաստիկ կատաղեցնում էր մանաւանդ Ամստերդամի տպարանը, որ համարձակում էր հերետիկոսական գրքեր տպագրել, և այդ պատճառով արգելված էին այդտեղի բոլոր գրքերն առհասարակ։ Ոսկան վարդապետի անուան պատիւ էր բերում

  1. <<Բոնի միութիւն>>, եր. 215։