այն, որ նա վարակված չէր կաթօլիկ կղերի այդ ֆանատիկոսութեամբ։ Ընդհակառակն, այնքան լայն սրտի և ազատ մաածողութեան տէր էր նա, որ իր գործունէութեան ընթացքում մի քանի անգամ թոյլ տուեց տպել Էջմիածնի տպարանում կաթօլիկ գրուածքներ` կրօնական բովանդակութեամբ։
Վերջապէս, Ոսկանի գործուեէութիւնը նշանաւոր է և այն կողմից, որ նա առանց ուշադրութեան չը թողեց հայոց հին մատենագրութիւնը։ Մենք գիտենք, որ նրանից առաջ երեք անգամ հրատարակվեցին Ներսէս Շնորհալու հոգևոր երգերը։ Որքան էլ այլ երգերի մէջ շատ են ինքնուրոյնութիւնն ու տաղանդը, բայց նրանք մի առանձին, բացառիկ երևոյթ չէին կազմում գրականութեան մէջ, քանի որ միւս բոլոր գրքերի նման խօսում էին երկնքի և հոգու մասին։ Մեր հին գրականութիւնը հետազօտող մարդը կրօնական գրքերի մեծամեծ կոյտերի մէջ անձկութեամբ որոնում է այնպիսի աշխատութիւններ, որոնք քիչ էլ աշխարհային գործերի մասին ճառէին, որոնք ընթերցողին մտցնէին խունկի և հրեշտակների հետ ոչինչ առնչութիւն չունեցող շրջանները։ Կարելի է ամբողջ դարերի գրականութիւնը քրքրել և չը գտնել մի այդպիսի գեղեցիկ բացառութիւն։ Շատ սակաւաթիւ գրուածքներից մէկը, որ չէ կրում ընդհանուր կրօնական-աստուածաբանական կնիք, մի Աշխարհագրութիւն է, որի հեղինակը Մովսէս Խորենացին է համարվում։ Այդ աշխատութիւն հրատարակեց Ոսկանը 1669-ին,