եկեղեցու, գլխաւոր սկզբունքներն էին․ 1) պապը ոչինչ իրաւունքներ չունի աշխարհական գործերի մէջ Ֆրանսիայում․ 2) կրօնական հարցերի մէջ նրա կարգադրութիւնները չը պիտի հակասէին այն եկեղեցական ժողովների որոշումներին, որոնց ընդունում էր ֆրանսիական եկեղեցին։ Ոսկանի ժամանակ Ֆրանսիայի թագաւորն էր Լուդովիկոս XIV։ Յայտնի է, որ այս թագաւորը ծայրայեղ զարգացման հասցրեց բոնապետութիւնը, բարձրացրեց իր անձնաւորութիւնը այն աստիճան, որ նրան համարում էին Աստուծու մինիստր այս աշխարհի վրա, Ասաուծու տեղապահ և նոյն իսկ Աստուծու կենդանի պատկեր[1]։ Ֆրանսիայի այդ կէս-աստուածը, որ երկրպագութիւն էր ընդունում իր հպատակներից, աւելի ևս զարգացրեց գալլիկանութիւնը․ պապին նա հարկադրեց ճանաչել իր գերազանցութիւնը, եկեղեցականներին հեռացրեց պետական բարձր պաշտօններից, կասկածով էր վերաբերվում նրանց, որովհետև եկեղեցական զգեստները և սրբազան պարտաւորութիւնները կրօնական հեղինակութիւն էին տալիս նրանց։ Մի և նոյն ժամանակ Լուգովիկոս XIV Արևելքում հետևում էր մի մեղմ և հաշտեցնող քաղաքականութեան։ Պարտք համարելով, իբրև կաթօլիկ թագաւոր, հովանաւորել Թիւրքիայում գործող քարոզիչներին, նա մի և նոյն ժամանակ խորհուրդ էր տալիս աշխատել զգուշութեամբ, աւելորդ եռանդ
- ↑ Лавистъ и Рамбо - «Всеобщая Исторiя». հաա. VI, М. 1899, եր. 154.