ցոյց չը տալ և այնպիսի ձեռնարկութիւններ չը սկսել, որոնք կարող են խռովութիւններ յարուցանել, կրքեր շարժել[1]:
Ահա այսպիսի հանգամանքներ արտաքուստ գրաւիչ էին դարձնում Ֆրանսիան։ 1669 թւականին Ոսկանը մի աղերսագրի հետ ուղարկում է Լուդովիկոսին իր տպագրած Աստուածաշունչը։ Թագաւորը ընդունում է այդ նուէրը իրան յատուկ սիրալիր քաղաքավարութեամբ և Ոսկանը, խրախուսված այդ բարձր ուշադրութիւնից, շտապում է Պարիզ, ուր խնդրում է իրաւունք՝ հայ տպարան բաց անելու Մարսէլում կամ Լիօնում և կամ թէ Ֆրանսիայի մի ուրիշ քաղաքում։ Այստեղ ահա հայ վարդապետը համոզվում է, որ ամենաքրիստոնեայ թագաւորի երկրում չը կայ ազատութիւն այն չափով, ինչպէս կարելի էր սպասել։ Թոյլտւութիւն նրան տուին, բայց այն պայմանով, որ տպարանից լոյս տեսնող գրքերը «հռօմէական ուղղափառ կրօնին և հաւատալիքներին հակառակ բան չը պարունակեն»։ Այս պայմանը երկսայրի սուր էր․ նրան կարելի էր հասկանալ այնպէս, թէ հռօմէական եկեղեցու դէմ ուղղած գրուածքներ չը պէտք է տպագրել, կարելի էր հասկանալ և այն մաքով, թէ հայոց կրօնական գրքերը պէտք է սրբագրել այնպէս, որ նրանց մէջ կաթօլիկ եկեղեցու ընդունած ձևերին՝ հակառակ բան չը լինի․ չէ՞ որ Հռօմի նշանաբանն էր— «ով ինձ հետ չէ, նա ինձ հակառակ է»։ Թոյլտւութիւնը
- ↑ Թօբեն-«Երկաթե դիմակով մարդը», Կ. Պօլիս, 1870. եր. 37.