Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրբագրված էին և ուղղափառ դարձրած Հռոմում, իսկ մնացած գրքերը, իբրև հերձուածողական, ոչնչացվեն․ նա մինչև անգամ չէր ուզում, որ այդ հերձուածողական գրքերը յանձնվեն արևելեան հայերեն։ Կաթօլիկ կղերի հայեացքներին չը համապատասխանող գիրքը մի սարսափելի թշնամի էր, որին պետք էր անհետացնել աշխարհից։

Ահա հայ գրքերի այս ուխտեալ թշնամին, Հռօմից գնալով Տօսկանա, հանդիպեց այնտեղ Մարսէլի եպիսկոպոսին, որ ֆրանսիական կառավարութեան կողմից դեսպանութեան պաշտօնով եկել էր Տօսկանայի իշխանի մօտ։ Հ․ Պիդու իսկոյն խոսք բացեց Ոսկանի տպարանի մասին և սկսեց թախանձանքով խնդրել եպիսկոպոսից, որ նա հայերին թոյլ չը տայ տպագրել մի կաթօլիկ պետութեան մէջ և մանաւանդ մի բարեպաշտօն եպիսկոպոսի վիճակի մէջ «յիմարական գրքեր, որոնք մեծ վնաս են կաթօլիկ հաւատին»։ Մարսէլի եպիսկոպոսը խնդրեց նրան գրաւոր տեղեկութիւններ տալ իրան թէ տպարանի և թէ Ոսկանի մասին, որին նա կաթօլիկ էր համարում․ ստանալով այդ տեղեկությունները, նա խոստացավ ամեն ջանք գործ դնել Պիդուի «օրինաւոր պահանջը» կատարելու համար[1]։ Եւ իրաւ, եպիսկոպոսը

  1. «Բռնի միութիւն», եր․ 232։ Այսպես է պատմում ժամանակակից մի կաթօլիկ, ըստ երևույթին, հոգևորական և Պիդուի ընկերակից։ Բայց 1895–ին Վենետիկում հրատարակված «Պատմութիւն հայակական տպագրութեան» գրքի մեջ կարդում ենք (եր․124)․ «Հայոց պաշտպան կեցող եկեղեցականաց մէջ նշանաւոր եղաւ նախ հայրն Փիտու (Pidou) Փարիզի գիտնական կրօնաւորն Թէաթինեան և առաքելական քարոզիչ, որ անկեղծաբար և հաւասար լուսամտութեամբ 1666-ին մայր եկեղեցւոյ գիրկն առաջնորդեց Լեհաստանի հայոց գաղթականութիւնը։ Ահա թէ ինչպէս են պատմութիւն գրում Ս․Ղազարի վանքում։