Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնքվեց այդ երկուսի մէջ 1673–ին։ Ինչպէս երեւում է, Ոսկանը այդ ժամանակ այնքան հասկացել էր թէ ինչ մարդ է այդ քահանան, որ հարկաւոր համարեց մի քանի զգուշութիւններ գործ դնել։ Ամենակարևորը այն էր, որ Ոսկանը միայն իրան վերապահեց տպագրելի գրքերի սրբագրութիւնը։ Ընկերութիւնը այսպէս էր կազմվում․ Ոսկանը և Թադէոսը հազարական դահեկան գումար էին դնում ծախսերի համար․ տպագրված գրքերից 350 օրինակ վերցնում էր Ոսկանը իբրև սրբագրութեան վարձ, իսկ մնացածը հաւասար չափով բաժանվում էր երկուսի մէջ։

Սակայն ձեռք առած նախազգուշութիւնները չօգնեցին։ Պրօպագանդան, հէնց որ լուր առաւ թէ հայ տպարանը բացվել է Մարսէլում, շտապեց հրամանագրել տեղական եպիսկոպոսին, որ իր հսկողութեան տակ առնէ Ոսկանին, որովհետև նա յարաբերութիւն ունի Էջմիածնի կաթողիկոսի հետ։ Հռօմում հայ տպարանի առիթով վայնասուն բարձրացնողներ քիչ չը կային և դրանց միացաւ հ․ Պիդու, որ նոր էր եկել Լեհաստանից՝ մի քանի հարցեր պաբզելու համար։ Նիկօլը արդէն բաւականաչափ ձանձրացրել էր կաթօլիկ հոգևորականներին, որոնց նա այլևս շատ հարկաւոր չէր, ուստի և կանչվել էր Հռօմ, ուր պատուաւոր բանտարկութեան էր ենթարկված, պահելով իր աստիճանը և Լեհաստանի հայերի առաջնորդական պաշտօնը։ Պիդու պահանջում էր Հռօմի կալանաւոր արքեպիսկոպոսից, որ Լեհաստանում միմիայն այն մի քանի հատ հայերէն գրքերը, որոնք