Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցոյց տալ։ Երևի, ծերունի տպագրիչը յոյս է ունեցել մի կերպ քնացնել այդ արգոսին կամ գոնէ ազատել նրա ճանկերից շատ այնպիսի բաներ, որոնք կարող էին ուշադրութիւնից վրիպել։ Բայց այդ դէպքում կար ընտանի մատնիչը։ Ըստ երևոյթին, Համազասպեանը պիտի նոյնպէս ցանկանար որ Ժամագիրքը անվտանգ դուրս գայ մամուլի տակից, քանի որ նրա տպագրութեան համար ծախսվում էր և նրա փողը։ Սակայն այդպէս չեղաւ։ Գրքի առաջին թերթը դեռ նոր էր մամուլի տակ մտել, երբ Համազասպեանը, ինչպէս ասված է Ոսկանի բերանից մի յիշատակարանում[1], «կառուցեց անօրէնութեան ամրոցներ և դղեակներ»։ Նրա միտքն էր խափանել ոչ միայն Ժամագրքի տպագրութիւնը, այլ և ամբողջ տպարանը։ Այդ սև նպատակին հասնելու համար բաւական էր տանջել առանց այդ էլ շատ տանջված ու չարչարված Ոսկանին։ Իսկ տանջել կարելի էր մատնութիւններով, շարունակ յիշեցնելով կաթօլիկ հոգևորականներին թէ Ոսկանը ուղղափառ չէ, հերետիկոսական բաներ է տպագրում։ Նրան պատրաստ էին լսելու ամենամեծ ուշադրութեամբ։ Եւ ալէզարդ հայ տպագրիչը, որ իր միւս դասակիցների նման աթոռների, փառքի և հարստութեան ետևից չէր ման գալիս, այլ կեանք էր մաշեցնում տպարանական փոշու մէջ, մի հեռաւոր, անծանօթ

  1. Այդ յիշատակարանը տպված է «Գրկուկ կարևոր» գրքի երկրորդ հրատարակութեան մէջ և անուանված է Ոսկանի կտակ։ Սակայն կտակի վաւերականութիւնը շատ կասկածելի է: