Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է նորից տպագրել, որովհետև հերետիկոսութիւններով լիքն են։ Եւ զարմանալի էլ չէ այդ վճիռը։ Հայ ինքուիզիտօրը այն աստիճան մոլեռանդ ու կատաղի էր, որ չէր թոյլ տալիս հայ Ժամագրքի մէջ նոյն իսկ այնպիսի տեղեր, որոնք կային Հռօմում տպած եկեղեցական գրքերի մէջ։ Թշնամութիւնը ամեն մի հայկական ծէսի, մինչև անգամ հայ անուան դէմ անխնայ էր, ֆանատիկոսական…

Նասիբ Գրիգորեանը դէմ չէր այդ ուղղագրութիւններին․ միայն նորից չը տպագրելու և աւելորդ ծախսեր չանելու համար նա առաջարկում էր, որ կազմվի սրբագրութիւնների մի ցուցակ և տպագրվի գրքի վերջում։ 1678–ին պարլամենտը, որի վաւերացման էր ներկայացրած այս առաջարկութիւնը, նորից տեղական եպիսկոպոսի մօտ ուղարկեց վիճող կողմերը, ասելով թէ միայն նա կարող է վճռել թէ ինչպես է յարմար սրբագրել Ժամագիրքը։ Բայց այդ միջոցին եպիսկոպոսը փոխադրվեց ուրիշ տեղ և նրա պաշտօնը ժամանակաւորապէս, մինչև նոր առաջնորդ նշանակելը, յանձնվեց Ֆիլիպ դը–Բօսէ անունով քահանային, որ պարտք համարեց ամեն կերպ պաշտպանել Հայրապետեանին։ Հետաքրքրական է այդ վերաբերմունքի շարժառիթը, որ ցոյց է տալիս թէ հայերը ինչ կողմնակի, բոլորովին իրանց հետ կապ չունեցող նկատումների զոհ էին դառնում։

Գրանքննիչ կամ, աւելի ճիշտն ասած, ինքուիզիտօր Հայրապետեանը հզօր պաշտպանութիւն