էր գտնում ոչ թէ այն պատաճառով, որ արդար էր իր անխնայ վճիռների մէջ, այլ որովհետև դը-Բօսէն յանսենական էր։ Ֆրանսիայում նոր էր երեւան եկել այս վարդապետութիւնը, որ իր անունը ստացել էր Իպրի եպիսկոպոս Յանսէնից և գլխաւորապէս ուղղված էր եզուիտների անբարոյական արարքների ու վարդապետութիւնների դէմ։ Եզուիտները, սակայն, մտել էին Լուդովիկոս XIV-ի փէշերի տակ և նրա կրօնական քաղաքականութեան ջատագովներն էին։ XVII դարում եզուիտական կարգը արդէն դարձել էր քաղաքական մի ահեղ կազմակերպութիւն․ նա ունէր ահագին կալուածներ, մեծ դրամագլուխներ, որոնց բազմապատկելու համար Յիսուսի անունը կրող հայրերը չէին քաշվում նոյն իսկ առևտրական և բանկային ձեռնարկութիւններից։ Ֆրանսիական հոգեորականութիւնը, ինչպէս ասացինք, այդ ժամանակ գալլիկան եկեղեցու ազատութիւններն էր պաշտպանում Լուդովիկոս XIV-ի հետ։ Եզուիտները այդ ազատութիւնների ջերմ պաշտպաններ հանդիսացան և թագաւորին դուր գալու համար նոյն իսկ այն աստիճանին հասան, որ իրանց համար էլ կատարեալ անկախութիւն էին պահանջում․ մի և նոյն ժամանակ, իրանց վտանգաւոր թշնամի յանսենականների մասին շշնջում էին թագաւորի ականջին թէ նրանք, հանրապետականներ են, ուզում են տապալել միապետութիւնը։ Բարեպաշտ մատնութիւնը, ի հարկէ, իր հետեանքներն ունեցաւ․ Լուդովիկոսը հալածում էր յանսենականներին։ Իննօկենտիոս XI պապը դիմադրում
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/300
Արտաքին տեսք