է ազդեցութիւն գործելու դիրքից․ բայց դա չէր նշանակում թէ ժողովուրդն էլ պիտի ազատ լինի հոգևորականների խնամակալութիւնից․ ընդհակառակն, միապետութեան շահերը պահաջում էին, որ ժողովուրդը եկեղեցու հլու հօտը լինի։ Կռիւ Հռօմի դէմ՝ ֆրանսիական եկեղեցուն վարչական անկախութիւն տալու համար, ֆրանսիական հոգևորականութիւնը կատարելապէս հպատակված թագաւորական գահին, իսկ ժողովուրդը - հոգևորականութեան,- այսպէս էր Լուդովիկոսի շրջանի ոգին։ Թագաւորը կաթօլիկութեան հեղինակութիւնը մազի չափ խախտելու միտքը չունէր։ Իբրև եկեղեցու աւագ զաւակ, մանաւանդ իբրև Աստուծու մինիստր այս աշխարհի վրա՝ նա վերացրեց նոյն իսկ այն ազատութիւնը, որ վայելում էին ֆրանսիացի բողոքականները (հուգենօտներ). քանդել նրանց եկեղեցիները, բռնութեամբ նրանց երեխաներին կաթօլիկ մկրտել, նրանց հոգևորականներին անգութ հալածանքների ենթարկել - սրանք բարեպաշտական մեծագործութիւններ էին այդ թագաւորի համար, որ կրօնի մասին հասկացողութիւն էլ չունէր, ապրում էր սիրուհիներով շրջապատված, բայց կաթօլիկ կզերի կեղծաւոր հիացմունքի առարկայ էր և մեծ, աստուածային տիտղոսների ու փառաբանութիւնների էր արժանանում։
Լևոնեանը և իր ընկերները յոգնել էին տասը տարվայ մաքառումներից։ Նրանք գործել էին և լաւ էին գործել պաշտպանելով հայ տպարանի իրաւունքները։ Գեղեցիկ տպաւորութիւն է. թողնում