Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 կաթօլիկ բռնակալութեան ենթարկված այդ մի բուռն գործաւորների տոկունութիւնը. նրանք տպագրութեան միջոցով հասարակութեան դատաստանին յանձնեցին Համազասպեանի սև գործերը, բայց գործնական կռւի դաշտից էլ խոյս չը տուին։ Մի կողմից կռւելով քահանայ Հայրապետեանի բարբարոսութիւնների դէմ, նրանք միւս կողմից շարունակում էին գրքերի հրատարակութիւնները Ոսկանի անունից։ 1675-ին Մարսէլի տպարանից լոյս տեսան ամբողջ հինգ գիրք, որոնց մէջ պատահում ենք այնպիսի նորութիւնների, ինչպէս են «Արհեստ համարողութեան» (թարգմանած յատկապէս հայ վաճառականների համար), «Կանոնք զգուշութեամբ պահելոյ գանձն» (առողջապահական խրատներ)։ Հետևեալ տարին հրատարակվում են երեք գիրք, իսկ 1677-ին մի գիրք։ Այնուհետև, մեր նկարագրած անցքերի պատճառով, Լևոնեանը հարկադրվում է անգործ մնալ մինչև 1683 թւականը, այսինքն մինչև այն ժամանակ, երբ արգելվեց Հայրապետեանին խառնվել նրա տպարանական գործերի մէջ․ օգտվելով սյդ ազատութիւնից, Լևոնեանը հրատարակեց «Ակն հոգեկան» կրօնական գիրքը և «Պարտէզ հոգևոր» գրքի երկրորդ տպագրութիւնը։ Բայց շարունակել չը կարողացաւ․ տեսնելով որ անհնարին է ամեն անգամ կռւով մի տպագրութիւն խլել կաթօլիկ գրաքննութեան և մանաւանդ Հայրապետեանի ճանկերից, Լևոնեանը փակեց տպարանը, բայց ոչ իսպառ նրան լռեցնելու համար։ Գրաշար Մատթէոս Յովհաննիսեան Վանանդեցու հետ նա վերցրեց