տպարանը և նորից գնաց Ամստերդամ։ Վաղո՜ւց պէտք էր բռնել վերադարձի այդ ճանապարհը։ Ազատ Հօլլանդիան, ուր չը կային ոչինչ արգելքներ ու հսկողութիւններ, նորից կենդանութիւն ու եռանդ պիտի ներշնչէր տանջված հայ տպագրիչներին, ինչպէս ներշնչում էր Լուդովիկոսի բռնութիւններից փախած հազարաւոր ֆրանսիացիներին։
Բայց Ամստերդամի տպագրական գործունէութեան այս երկրորդ շրջանի մասին մենք յետոյ կը խօսենեք։ Այժմ, քանի չենք հեռացել կաթօլիկ երկիրներից, տեսնենք թէ ուրիշ ինչ գրքեր հրատարակվեցին այնտեղ։
Մեզ արդէն ծանօթ է Յովհաննէս Հոլով կաթօլիկ քահանան, որ Մարսէլի տպարանի առաջին գրաքննիչն էր։ Հոլովը, որ կոչվում է և պօլսեցի, XVII դարի հայ կաթօլիկների մէջ ամենից շատ բեղմնաւոր գրական գործունէութիւն է ունեցել գլխաւորապէս իբրև թարգմանիչ։ «Պարտէզ հոգևոր» աղօթագիրքը, որ տպագրվեց Ոսկանի տպարանում երկու անգամ, նրա թարգմանութիւնն էր: 1647—ին լոյս տեսան հոլովի երեք աշխատութիւնները-մէկը թարգմանական, երկուսը ինքնուրոյն։ Թարգմանականը, որ հրատարակվեց Պրօպագանդայի տպարանից, Թովմա Կեմպացու հռչակաւոր միստիքական գրուածքն էր՝ «Համահետևումն Քրիստոսի»։ Այդ թարգմանութեամբ հայրեն էլ միանում էին այն ազգերին, որոնք հիանում էին XV դարի նշանաւոր միստիկի այդ կրօնական հովուերգութեան վրա, որի մեջ յափշտակողը