Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
XI
Հայաստանի դրութիւնը XVII դարի երկրորդ կէսում. պատերազմները դադարում են, բայց կեղեքումները շարունտկվում են։— Թիւրքական հարկահանութիւն. մի պատկեր պարսկական հարկահանութիւնից. մարդկային իրաւունքների պաշտպանութեան համար դիմումներ պարսից արքունիքին։—Բռնի կրօնափոխութիւներ. XVII դարի վերջը օրհասական է քրիստոնեութեան համար։—Խառնակութիւները Կ. Պօյսում. Թօմա պատրիարք. մատնութիւն նրա դէմ. բանտարկութիւն եւ սպանութիւն։ –Թլթլեան կուսակցութիւն. բռնութիւներ եւ աւարառութիւներ» պատրիարքական թեկնածուների արարքները։—Եղհազար ԱԱյնթապցի, կաթոդիկոսութիւն Երուսաղէմում. Մատթէոս Կամայեցի. խռովութիւներ 14 տարվայ ընթացքում. պատրիարք դառնալ կամեցողների կռիւներն շու անբարոյական արարքները։—Երուսաղէմի դրութիւնը. աւազակային գործեր:

Գրական պահանջները հետզհետէ զարգանում էին։ Բայց ո՞րքան էր այդ երևոյթր ժողովրդական, ո՞ր աստիճան նա կախում ունէր հայկական իրականութիւնից։ Սովորական ձև է՝ նմանեցնել գրականութիւնր հայելիի, որի մէջ ցոլանում է մի ազգի դրութիւնը։ Ել այս ճշմարտութիւնը ակներև է. չէ կարող լինել գրականութիւն օդի մէջ կախված, առանց իրական հողի, կենդանի միջավայրի։ Գրականութիւնը նոյն ազգեն է. գնում է, կանգնում է, ապրում է ու մեռնում է նրա հետ իբրև նրա մտքի ու սրտի