Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնունդ։ Այդ պատճառով գրականութեան հետեւողը պիտի յաճախ կանգ առնէ և նայէ ժողովրդի կեանքին, որոնէ այդ կեանքի մէջ թէ յանկարծակի երևան եկող լուսաւոր առաջադիմութեան առիթներն ու դրդիչները, թէ մաահացնող հանգամանքները։

Մենք թողեցինք հայերին աւերումների և հեծեծանքների այն սև շրջանում, որ սկիզբ առաւ Շահ-Աբբասի արշաւանքների հետ և բռնեց XVII դարի ամբողջ առաջին քառորդը։ Մենք տեսանք թէ ինչպէս բարբարոսութիւնը, միացած սովի, հիւանդութիւնների հետ, դատարկում էր երկիրը, սպառում էր նրա կեանքը. տեսանք աւերակների մէջ մեռնողների հետ և այն կենդանի մնացածներին, որոնք փախչում էին իրանց անբախտ հայրենիքից, ինչպէս ժանտախտից։ Բարեբախտաբար, որքան առաջ էր գնում ժամանակը, այնքան հասատավում էր համեմատաբար խաղաղ ապրելու հնարաւորութիւնը։ Հայոց երկրի դժոխային տանջանքների գլխաւոր պատճառը, ինչպէս գիտենք, Թիւրք-պարսկական պատերազմներն էին։ Շահ-Աբբասի մահից յետոյ այդ պատերազմների մի արիւնահեզ գործողութիւնն էլ տեղի ունեցաւ հայաստանի հողի վրա, երը 1635-սուլթան Մուրադ IV անձամբ պաշարեց Երևանը և մի ամբողջ շաբաթ ռմբակոծելուց յետոյ՝ գրաւեց նրան։ Բայց դեռ նոր էր Մուրադը յաղթողի փառքով մտել Կ. Պօլիս, երբ պարսիկները յար ձակվեցին Երևանի վրա և յետ խլեցին օսմանցիների ձեռքից։ Այս գործողութիւնների միջոցին ամբողջ