Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր պահպանվում մուսիլմանների կողմից: Եւ քրիստոնեաները շատ անգամ էին հարկադրված լինում դիմել շահերին և սուլթաններին, աղերսելով իրանց համար արտօնութիւններ։ Աչքի անցկացնելով բարձրագոյն իշխանութեան տուած զանազան արտօնագրերը, մենք տեսնում ենք, որ հայերը յաճախ ստիպված են եղել իրանց տարրական իրաւունքներն անգամ պաշտպանել աղերսագրերով։ Այսպէս, փոքր Շահ-Աբբասի մի հրովարտակը իրաւունք է տալիս հայերին ունենալ անշարժ կայքեր և հրամայում է մահմեդականներին չը բռնանալ այդ իրաւունքի վրա։ Շատ են մանաւանդ հրամաններ, որոնք թոյլ են տալիս հայերին կատարել իրանց կրօնական արարողութիւնները։ Այդ թոյլտւութիւնները հիմնված են հայերի այն գանգատների վրա, թէ մահմեդականները արգելում են զանգակ խփել, հանդէսով մեռելաթաղ կատարել, քանդված եկեղեցիները նորոգել և այլն։

Դժուար էր մանաւանդ պահպանել կալուածատիրական իրաւունքները։ Մի քանի հրովարտակներ խօսում են այն մասին, որ մահմեդականացած հայերը իրաւունք չունեն խլել իրանց քրիստոնեայ ազգականներից նրանց կալուածները[1]: Բայց այս կարգը քմահաճութիւններից չէր բխում, այլ մի դրական և պարզ օրէնք էր, որ գործադրվում էր մահմեդական աշխարհում։ Քրիստոնեայ ընտանիքի մի անդամը, ընդունելով մահմեգականութիւն,

  1. Սիմէօն կաթողիկոս—«Ջամբռ․», Վաղարշապաա, 1873, եր. 214—222։