էր բռնել, որ XVII դարի վերջերում արդէն թւում էր, թէ քրիստոնէութիւնը Արևելքում դատապարտված է անդառնալի և վերջնական կորստի[1]։
Իսլամի այդ խոշոր աջողութիւնները շատ պատճառներ ունէին բռնի կրօնափոխութիւնը ամեն տեղ չէր նկատվում (օրինակ Թիւրքիայում), բայց Պարսկաստանի բաժնի հայերը մշտապէս ենթարկված էին այդ տեսակ բռնութիւնների։ Յայտնի են Շահ–Աբբաս մեծի գործ դրած բարբարոսական միջոցները իր գաղթեցրած հայերի մի մասը մահմեդականացնելու համար․ յայտնի է, որ ամբողջ գիւղեր բռնի կերպով թլփատվում էին, մանաւանդ յայտնի է, որ այդ գործողութիւնների մէջ պարսիկների աջակիցները մահմեդականացած հայերն էին։ Բայց բռնութիւնները միշտ Շահերի գահից չէին բղխում․ տեղական խաները, բէկերը և առհասարակ ուժեղ մարդիկ աշխատում էին գեաւուրների անպաշտպան հօտերից պատառներ խլել Ալլահի փառքի համար։ Շահերի տուած հրովարտակների մէջ մենք հանդիպում ենք հրամանների, որ հայերին բռնի կերպով չը հարկադրեն մահմեդականութիւն ընդունել։
Բայց կրօնափոխութիւնների ամենագլխաւոր շարժառիթը, ի հարկէ, տնտեսական շահն էր։ Մահմեդական էին դառնում, որովհետև այդպէս անելը շատ ձեռնտու էր․ նորադարձը ազատվում էր յատկապէս քրիստոնեաների համար սահմանված հարկերից և գտնում էր հարթ ու լայն ճանապարհ
- ↑ Гервинусь, «Исторiя девятятнадцатого века», Сиб․․ 1868,․ т․ V․, стр․ 171․