Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակառակ կողմը ապացուցանում էր, թէ սպանութիւնը կատարված է ամենքի համաձայնութեամբ, ուստի ամենքն էլ պիտի հատուցանեն այդ ոճիրի համար ծախսած փողերը։ Հինգ ամիս վիճելուց, միմեանց օձիք քաշելուց, միմեանց մատնելուց յետոյ, վերջապէս հաշտութիւն կայացրին կողմերը․ բայց հաշտութիւնը կարո՞ղ էր ջնջել անբարոյական իրողութիւնը-այդ հասարակական սառն դատողութիւնները, վէճերը մի մարդասսպանութեան մասին, որ կատարվել էր լոկ այն պատճառով, որպէս զի մի անբարոյական Թօմայի տեղ իշխեն տասնեակ անբարոյական կեղեքիչները…

Հազիւ մի կերպ վերջանում է այդ սպանութեան ամօթալի պատմութիւնը, և ահա պատրիարքարանի մշտական իրարանցումների մէջ գլուխ է բարձրացնում Մարտիրոս վարդապետ Կաֆայեցին և փողով առնում է պատրիարքութիւնը։ Մի տարուց յետոյ նրան գահընկէց է անում Ղազար եպիսկոպոսը, տալով կառավարութեան մեծ կաշառք։ Բայց նա իր գնած փառքը միայն երկու տարի կարողացաւ վայելել․ էջմիածնից նուիրակ է գալիս Յովհաննէս անունով մի վարդապետ, որ հաւաքած նուէրները, փոխանակ էջմիածին ուղարկելու՝ տալիս է մեծ վէզիրին և պատրիարքութիւնը խլում է Ղազարից, բանտարկել տալով վերջինիս թլթլեանների միջոցով։ Բայց Յովհաննէսի երջանկութիւնն էլ երկարատև չէր․ Երուսաղէմի նուիրակ Սարգիս վարդապետը Ղրիմում իր հաւաքած նուէրների մեծ մասը ուտում է․ Եղիազար վարդապետը հարկադրում է նրան տոկոսով