Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու կողմերրը թիւրք իշխանութիւնների մօտ և կաշառքներ էին հանում թէ կեղեքողների և թէ կեղեքվողների գրպանից։ Հայը, կրօնական ջերմեռանդութիւնից դրդված` արհամարհում էր երկար տարածութիւնները և գնում էր Քրիստոսի գերեզմանին երկրպագելու. բայց ի՞նչ էր տեսնում այդ բարեպաշտական ճանապարհորդութեան միջոցին։ Կ. Պօլսում նրան թալանում էին, իսկ Երուսաղէմի նուիրական վայրերում նա ականատես էր լինում խայտառակութիւնների և աւազակային արարքների։ Նա իր հոգու փրկութեան համար նուէրներ էր տալիս, բայց տեսնում էր իր աչքի առջև և լսում էր, որ ջերմեռանդ տուրքը մտնում է թիւրք փաշաների և նրանց ծաոաների գրպանը, որովհետև կղերականները կռւում էին միմեանց հետ, կողոպտում, հարստահարում էին և պիտի աջակցութիւն ստանային թիւրքերից։

Յափշտակութիւնը, աւարառութիւնը հետզհետէ հրէշաւոր չափեր ընդունեցին։ Վանքի անշարժ կալուածները ծախվեցին. սրբազան անօթները գողացվում էին, հալվում և վաճառքի հանվում, կամ թէ բացարձակ կերպով գրաւ էին դրվում։ Երուսաղէմում համարեա այլ ևս չէր մնացել մարդ, որին հայոց վանքը պարտական չը լինէր․ վերջ ի վերջոյ կողոպտողները այն դրութեան հասցրին, որ ոչ ոք այլ ևս չէր հաւատում և փող չէր տալիս։ Բայց այդ հանգամանքից էլ չէին քաշվում «արաբական գայլերը»։ Նրանք կաշառքով երաշխաւորներ էին գտնում և խաբում