էին մարդկանց․ որոնց դեռ կարելի էր խաբել։ Եւ Երուսաղէմի հրապարակներում սովորական բան էր տեսնել հայոց եկեղեցական անօթները ծաղրով և անարգանքով ծախելիս։ Պարտատէրերը կատարելապէս ստրկացրել էին վանքը․ մի որ և իցէ թիւրք պարտատեր գալիս էր իր պահանջներն անելու, կապում էր իր ձին եկեղեցու դռնից և չէր թոյլ տալիս, որ մտնող ու դուրս եկող լինի։ Մի ուրիշը արգելում էր պատարագը կամ ժամասացութիւնը։ Եղան դէպքեր, երբ պարտատէրը բարձրանում էր սեղանը պատարագի ժամանակ և խլում էր սկիհը պատարագչի ձեռքից[1]։ Բայց ոչ մի բռնութիւն չէր վախեցնում հայոց սնանկացած, անպատիւ վանքը։ Եւ պարտատէրերը, վերջապէս, ստիպված եղան հրաման բերել տալ Կ․ Պօլսից, որ իրանց պարտքերի փոխարէն ծախեն ս․ Յակոսի վանքը և ուրիշ եկեղեցիները։ Դրանցից մէկը, ս․ Փրկչի վանքը, արդէն նշանակված էր աճուրդի։ Եւ եթէ պատմութեան մէջ տեղի չունեցաւ մի այդպիսի խայտառակ իրողութիւն, պատճառն այն էր, որ Երուսաղէմի մի քանի խեղճ ու պլոկված վարդապետներ կարողացան հասկանալ դրութիւնը, սրա ու նրա դռներն ընկան և աղաչանքով, պաղատանքով մի կերպ յետաձգել տուին պարտքը։
Աւելի հեռու գնալու տեղ չէր մնացել։ Եւ սակայն այդ սոսկալի դրութիւնը ոչինչ հոգս ու անհանգստութիւն չէր պատճառում հայ սևագլուխներին և նրանց արբանեակներին, որոնք
- ↑ Չամչեան, Գ., եր. 770.