Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգամանքների յարմարութիւնները և իրանց եռանդի վրա նոր և նոր եռանդ էին աւելացնում։

XVII դարը «մի ժամանակ էր-ասում է Գերվինուս[1]—երբ պապականութիւնը կատարեալ ազատութիւն տուեց իր ծայրայեղ մոլեռանդութեան՝ բոլոր հերձուածողների դէմ»։ Եւ իրաւ, միայն Երեսնամեայ պատերազմը, որ դիակներով ու աւերակներով պատեց Միջին Եւրօպան և որի հետևանքները այնքան զարհուրելի էին, բաւական է ցոյց տալու, թէ ինչ բարբարոսութիւնների է ընդունակ զինված կաթօլիկութիւնը։ Մահմեդական Արևելքը իր ճնշված ու ստրուկ քրիստոնեայ համայնքներով այնքան աննշան կտոր չէր, որ չարժանանար կաթօլիկութեան կատաղի ջանքերին։ Այդտեղ չը կային կրօնական պատերազմներ․ այդտեղ գողերից, աւազակներից, հասարակութեան ամեն տեսակ տականքներից կազմված հրոսակները չէին գնում արիւնով և կրակով պապականութիւն տարածելու։ Բայց դրա փոխարէն Արևելքում գործող կրօնաւորական զանազան կարգերի վրա աւելացան եզուիտները, որոնց ձեռքին արդէն հեծում էր Եւրօպան։

Եզուիտական արշաւանքը դէպի Արևելք միանգամից չէր տեղի ունենում։ Սկզբում պապականութեան այդ ահարկու զինուորները հաստատվեցին Թիւրքիայի եւրօպական մասում և Միջերկրական ծովի ափերին․ նրանք յունաց եկեղեցին ենթարկեցին այնպիսի վրդովեցուցիչ հալածանքների, որոնք չէին տեսնված նոյն իսկ սուլթան

  1. «T. V, եր. 20:»