Մէհէմմէդ II-ի ժամանակ: Ֆրանսիան և Աւստրիան, որպէս կաթօլիկ պետութիւններ, առանձին դաշնադրութիւններով արտօնութիւններ ստացան Թիւրքիայից՝ նրանց համար. և յենվելով այդպիսի ուժեղ աջակիցների վրա, եզուիտները կարողանում էին արագ կերպով վերջացնել հաշիւները ամեն մէկի հետ, որ փորձում էր կանգնել նրանց ճանապարհին: Այդպիսիններից մէկն էր յունաց պատրիարք Կիւրեղը, որին թիւրք կառավարութիւնը, եզուիտների ջանքերով, խեղդել տուեց Եէդի- Կուլէի բանտում: Կիւրեղի յաջորդը այդ սարսափելի դասից խրատված՝ կամայ ակամայ տանում էր եզուիտների ամեն տեսակ բռնութիւնները: Եզուիտներն էին նոյնպես, որ 1628- ին յարձակվեցին յունական տպարանի վրա և գրավեցին նրա բոլոր գրքերը:
Հետզհետէ առաջանալով, եզուիտները 1650 թւականից մուտք գործեցին և հայերի մէջ, սկսելով Պարսկաստանի գաղթականութիւններից. Նոր-Ջուղայում, Շիրազում նրանք իրաւունք ստացան վանքեր և ուսումնարաններ հիմնելու:
Յայտնի է, որ Լօյօլայի աշակերտները գլխովին տգէտ ֆանատիկոսներից չէին կազմված. նրանց մէջ կային և խելքի ու գիտութեան մարդիկ, որոնք իրանց ձեռքն էին առել շատ տեղերի կրթութեան գործը: Ինչպէս ամեն տեղ, հայերի մէջ էլ եզուիտները լավ ընդունելութիւն էին գտնում այն պատճառով, որ փորձված, գիտուն բժիշկներ էին, ձրի օգնութիւն էին հասցնում հիվանդներին: Պարսից թագավորներին նրանք զարմացնում էին