Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ Ժողովի նախաձեռնողը Յակոբ կաթողկոսն էր, Սիւնեաց դպրոցի վերջին ներկայացուցիչը կաթողիկոսական աթոռի վրա։ Մենք տեսանք թէ այդ ծերունին որքան վշտացած ու տանջված էր սանձարձակ հոգևորականների արարքներից: Կ․Պօլսի և Երուսաղէմի խայտառակութիւնները, եկեղեցական իշխանութեան, ամեն մի կարգապահութեան կատարեալ անկումը, համարեա իւրաքանչիւր օր լոյս ընկնող խռովարար, անբարոյական թեկնածուները և ժողովրդի կրած տանջանքները պիտի համոզէին խաղաղասէր կաթողիկոսին թէ Հռօմի օգնութեան դիմելը մի փրկարար անհրաժեշտութիւն է։ Իսկ քաղաքական տագնապները, հարստահարութիւնները, մահմեդականութեան աջողութիւնները հայերի մէջ, Էջմիածնի վրա ծանրացած պարտքերը աւելի ևս պիտի հաստատէին այդ անհրաժեշտութիւնը։ Պակաս չէին և եզուիտների շշնջոցները, որոնք ազատութիւն և բարեկեցութիւն էին խոստանում պապի հովանաւորութեան տակ։ Եւ հայոց կաթողիկոսին ի հարկէ, լաւ յայտնի էր, որ ինքը առաջինը չէ այդ տեսակ մի փորձ ձեռնարկում. նա, ի հարկէ, գիտէր որ նախորդ դարում Ատեփանոս և Միքայէլ կաթողիկոսներն էլ նոյն քայլերն էին արել՝ ժողովուրդը և եկեղեցին վերջնական կորստից ազատելու համար։

Էջմիածնի ժողովը գաղտնի էր և նշանաւոր նրանով, որ մասնակցում էին նաև աշխարհական անձինք հաւասար թւով—վեց հոգևորական և վեց աշխարհական: Բացի դրանից՝ նշանաւոր է, որ