Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 բերել տալ և Նահապետին նորից կաթողիկոս նստեցնել։

Այս իրողութիւնները ցոյց են տալիս թէ որպիսի ահագին եռանդով էր կաթօլիկ պրօպագանդան գործ սկսել Հայաստանում։ Բայց արդի՞ւնքը: -Հռչակաւոր ճանապարհորդ Շարդենը գրում է.«Դժուար է նկարագրել այն բոլոր հնարքներն ու ծախսերը, որ Հռօմը գործ դրեց հայերին կաթօլիկ դարձնելու համար, բայց ապարդիւն»։ Միւս գիտնական եւրօպացին, Տուրնըֆօր, որ ճանապարհորդեց Հայաստանում XVII դարի վերջում, կատարելապէս յուսահատված է խօսում կաթօլիկացման գործի մասին. նա էլ վկայում է, որ ամնեափայլուն միսիօնարութիւնն անգամ չէ կարող միր բան գլուխ բերել, մինչև որ Աստուած չը կակղեցնէ հերձուածող հայերի սիրտը։

Առաջին հայեացքից դրութիւնը այդպէս է երևում։ Եւ իրաւ, եզուիտական հնարագիտութիւնը բազմակողմանի էր, ճարտար, թէև, ինչպէս միշտ և ամեն տեղ, անբարոյական։ Հայաստանի պէս մի խեղճ ու խաւար երկրում նրանք ահագին աջողութիւն պիտի ունենային։ Չէ՞ որ նրանք այն իսկ կրօնաւորներից էին, որոնք 1640 թւականի յօբելեանական տօնախմբութեան ժամանակ ասում էին. «Մինչև վերջին շունչը պիտի պաշտպանենք կաթօլիկ հօտը գայլերից. մի յուսաք թէ խաղաղութիւն կը լինի. մենք ծնվել ենք կրելով մեր կրծքում ատելութեան սերմեր և պատրաստ ենք դանակներով կռւել»։ Չէ՞ որ եզուիտական կարգի գեներալներից (գլխաւորներից) մէկը այսպէս էր