Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ փոթորիկներ չը յարուցանէր ազգի մէջ, հալածանքների, ընտանի երկպառակութիւնների փոթորիկ։ Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել. անհնարին էր, որ մի տեղ եզուիտ երևար և այնտեղ խաղաղութիւն ու համաձայնութիւն տիրէր։ Խռովութիւնները սկսվեցին Նոր–Ջուղայից։

Հայաստանի մէջ գործող եզուիտներից անուն է հանել մանաւանդ Յակոբ Վիլլօտ, որ այնպէս լաւ սովորել էր հայոց լեզուն որ հայերէն գրքեր էլ շարադրեց։ Վիլլօտ առանձնապէս ուշադրութիւն դարձրեց Նոր-Ջուղայի վրա․ այդտեղ բացված էր եզուիտական դպրոց և Շէհրիմանեան հայ-կաթօլիկ հարուստ ընտանիքը ամեն կերպ աջակցում էր պրօպագանդային։ Լուսաւորչական հայերի առաջնորդը այդ ժամանակ Ստեփանոս եպիսկոպոսն էր․ բացի նրանից՝ Ամենափրկչի վանքի միաբանութեան մէջ յայտնի էին Յովհաննէս Մրքուզ վարդապետը, որ ստացել է «տիեզերալոյս» մականունը և Աղէքսանդր վարդապետը, որ յետոյ կաթողիկոս եղաւ։ Ահա այս երեք հոգևորականները կռիւ յայտարարեցին կաթօլիկ քարոզութեան դէմ։ Սկզբում այդ դիմադրութիւնը խաղաղ միջոցներով էր կատարվում։ Ստեփանոս եպիսկոպոսը վերանորոգեց Ամենափրկչի տպարանը, որ անգործ էր մնացել Յովհաննէս վարդապետից յետոյ և սկսեց հրատարակութիւններ, որպէս զի կարելի լինի տպագրական խօսքով հերքել կաթօլիկների քարոզութիւնները և ապացուցանել, որ հայերը հերձուածող ու հերետիկոս չեն։

1687 թւին Ջուղայի տպարանը հրատարակում