Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հայերը մահմեդական դառնան։ Բայց նոյն Յովհաննէս Մրքուզ վարդապետը, որին տեսանք եզուիտների դէմ կռւելիս, պաշտպանեց քրիստոնէութեան ճշմարտութիւնը պարսիկ հոգևորականների առաջ և խափանեց Շահի մտադրութիւնը։ Ջուղան չը մոռացաւ իր ազատարարին և յարգեց նրա յիշատակը սուրբի հռչակով։ Մենք էլ պիտի ծանօթանանք այդ դէմքի հետ։

Ժողովրդական աւանդութիւնը հրաշքներ է պատմում Յովհաննէս վարդապետի գիտնականութեան մասին։ Ասում են, որ երբ Շահ—Յուսէինը հրամայեց իր գիտնական մօլլաներին կրօնական վէճի նստել հայ վարդապետի հետ, պարսից այդ իմաստունները ծունկ չոքեցին և աղաչեցին թագաւորին չանել այդպիսի բան. որովհետև, ասում էին, Յովհաննէս վարդապետը գիտնական է, մենք նրանից ենք իմաստութիւն սովորում և նրա դէմ գնալ չենք կարող [1]: Վարդապետը հմուտ պարսկագէտ և արաբագէտ էր, թարգմանել էր ամբողջ Աւետարանը պարսկերէն և արաբերէն լեզուներով. բացի դրանից նա ճարտար նկարիչ էր, այնքան բնատուր ընդունակութիւն ունէր, որ նոյն իսկ անուաւոր ժամացոյց էլ շինեց։ Եւ վերջապէս նկատի առնենք նրա ստացած «տիեզերալոյս» անունը, որ ահագին գիտնականութեան մի վկայական է։ Գուցէ մասամբ հասկանալի լինի այդ տիտղոսը, եթէ աչքի առաջ ունենանք վարդապետի մեծ աշխատասիրութիւնը․ նա գրել է 19 հայերեն շարադրութիւններ,

  1. «Ազգասէր» շաբաթաթերթ, Ա․ տարի, № 12, եր 95։»վ