Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորն էլ կրօնական բովանդակութեամբ․ հայ պորտաբոյծ և հացկատակ հոգևորականութեան մէջ այնքան անօրինակ էր այսչափ գրասիրութիւնը, որ Յովհաննէս վարդապետի վերաբերմամբ չափազանցութիւն չը պիտի համարվէր «տիեզերալոյս» անունն անգամ։ Բայց բացի այդ տիտղոսից, նրան յատկացրված էր և «Թագաւորաց աստուածաբան» պատուանունը, որովհետև նախ քան Շահ-Յուսէինի հետ կրօնի մասին խօսելը, նա հռչակված էր իբրև մի հեղինակ, որ քրիստոնէութեան վերաբերութեամբ երկար բացատրութիւններ էր տուել և նրա հօրը, Շահ-Սուլէյմանին։ Պատմում են, որ մի անգամ Շահ-Սուլէյմանը, այցելելով Ամէնափրկչի վանքը, հարց ու փորձ է սկսում պատկերների մասին. Յովհաննէս վարդապետը պատասխաններ է տալիս և ապա հաւաքելով թագաւորի հարցերն ու իր պատասխանները, կազմում է մի գիրք, մի երեսը հայերէն և մի երեսը պարսկերէն, ու ներկայացնում է Իրանի ինքնակալին։ Ամբողջ պալատը հիանում և սքանչանում է վարդապետի իմաստութեան վրա և մեծ պատիւներ է անում նրան։

Ահա այդ «գլուխ-գործոցը» մենք ունենք մեր առջև դրած [1] և կարող ենք հասկացողութիւն

  1. Տպված է Կալկաթայում 1797 թւին հետևեալ վերնագրով. «Գիրք պատմութեան արարեալ է Նորն Ջուղայու սուրբ Ամենափրկիչի գերահրաշ վանի միաբան Յովհաննէս ճգնազգեաց վարդապետին՝ վիճաբանութիւն առ Շահ Սլէմանն Պարսից»: Մի վերին աստիճանի անշնորհք տպագրութիւն է, լի անհամար սխալներով, առանց կէտագրութեան. տպողը ծանօթ չէ եղել արհեստի նոյն իսկ տարրական պահանջներին․ այդ պատճառով գիրքը աղճատված է, և ջանքեր են հարկաւոր նրան հասկանալու համար։»