Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգամանքները աւելի զօրեղ հանդիսացան, այնպէս որ նա սստիպված եղաւ բաւականանալ երկու տետրակների հրատարակութեամբ։

Բանն այն է, որ ապրելով մի խռովայոյզ ժամանակում, Երեմիա Չէլէպին ձեռքերը ծալած, անտարբեր չը մնաց։ Իբրև մի հմուտ աշխարհական հեղինակ, նա մէկն էր այն հազուագիւտ մարդկանցից, որոնք երևացել են մեր պատմական անցեալում, դարերի այն երկար շրջանի մէջ, երբ գրագիտութիւնը, մանաւանդ հեղինակութիւնը հոգևորական դասի արտօնութիւնն էր կազմում[1]: Մինչև Երեմիայի ժամանակները մեր պատմութիւնը շատ չէ ճանաչում այնպիսի աշխարհականներ, որոնք նրա պէս պատկառելի դիրք գրաւէին իբրև լեզուագէտ, իբրև հեղինակ, մի խօսքով՝ իբրև լուսաւորված մարդ։ Եւ Քէօմիւրճեանը խուցի հեղինակ չէր , ոչ էլ իրանց գիտնականութեամբ անմատչելի ու բարձրաթռիչ մարդկանցից մէկը. նա գործում էր ժողովրդի մէջ, իր ոյժերը ծառայեցնում էր հասարակութեան շահերին։ Մի հասարակական գործիչ էր գրքերի սիրահար այդ

  1. Բնորոշ է Առաքել պատմագրի վերաբերմունքը դէպի աշխարհականները: Կամենալով խօսել Ջուղայում հռչակված նկարիչ Մինաս վարպետի մասին, նա հարկ է զգում նախ գրել այսպիսի խօսքեր. «Պարտք եմ համարում իբրև ականատես զանց չանել և ուրիշ շնորհալի մարդկանց. թէպէտ և դրանք աշխարհականներ են, բայց հաւատով քրիստոնեայ են և ազգով հայ» (բ․ տպագր., եր. 409)։ Կարծես պատմագիրը մի կերպ ներողութիւն է խնդրում, որ ինքը, լինելով վարդապետ, պիտի խօսէ իր գրքի մէջ աշխարհական, թէև շնորհալի մարդկանց մասին...