Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջանքերով Կ․ Պօլսի պատրիարք դարձավ Կրպօն, Քէօմիւրճեանը յանցանք համարեց լռելը և մի նամակի մէջ յանդիմանեց Մարտիրոսին, որ նա մի տգէտ ու անպէտք տէրտէրին պատրիարքութիւն է տուել։ Մարտիրոսը, մոռանալով Երեմիայից վայելած բարերարութիւնները, այդ յանդիմանական նամակը ուղարկեց Կրպօին։ Երկուսն էլ կատաղած էին այդ համարձակութիւնից և միասին ետևից ընկան՝ Քէօմիւրճեանին բռնելու համար։ Բայց սա կարողացաւ թագնվել և ազատվեց երկու հոգևորականների վրէժխնդրութիւնից։ Այդ բանը դժուար չէր նրա համար, որովհետև թիւրքերի մէջ էլ պատիւ էր վայելում իբրե խելօք մարդ և հեղինակ։

Չիմանալով Երեմիա Չէլէպիի կեանքի մանրամասնութիւնները, մենք չենք կարող ասել թէ կարո՞ղ էր նա առհասարակ մի ազգու ղեկավարող դեր կատարել այն ժամանակվայ հայութեան մէջ։ Բայց, յամենայն դեպս, կասկածելու տեղիք չը կայ, որ Կ․ Պօլսի մէջ մի նոր հոսանք կարող էր ստեղծվել, և հայ ազգը ինքնասպանութեան շատ գործերից ձեռք կը վերցնէր, եթէ Երեմիայի նման մարդկանց թիւը շատ լինէր։ Յուսահատ մենակութեան ձայն է լսվում նրա այն նամակից, որ գրված է Եղիազար կաթողիկոսին 1690 թւականին՝ ժամանակակից դէպքերի առիթով։

Այդ դէպքերը գնալով աւելի ողբալի կերպարանք էին ընդունում։ Բաւական չէին պատրիարքների և պատրիարքացուների կռիւները, որոնք շարունակում էին նախկին կատաղութեամբ քարուքանդ