Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անել ժողովրդի բարեկեցութիւնը, ամեն մի օրինակսն կարգ ու կանօն-և ահա սկսվում է մի նոր աղէտ։ Կրօնական կռիւները Ջուղայից թռչում են Կ․ Պօլիս, այստեղ էլ տակն ու վրա են անում հայերին և «հերձուածող ու ուղղափառ», «հայ և ֆրանկ» անունները հրապարակ են նետվում՝ լուսաւորչական և կաթօլէկ հայերին բաժան—բաժան անելու, խառնելու, թշնամացնելու համար։ Կ․ Պօլսում առաջին անգամն էր, որ հայը ասում էր թէ ինքը հայ չէ, այլ ֆրանկ․ բայց այդ տխուր հանգամանքը վաղուց էր յայտնի Հայաստանում, դեռ ունիթօռների ժամանակից։ Եւ դա բնական էր մի ազգի համար, որ իսկապէս վաղուց էր դադարել ազգ լինելուց, այս բառի լայն մտքով, վաղուց էր դարձել մի կրօնական համայնք, գտնվելով կրօնաւորի խնամակալութեան տակ, մինչև ոսկորների ծուծը տոգորվելով վանական գաղափարներով և կորցնելով հայրենիքի շահերի հասկացողութիւնը։ Այսպիսի համայնքի մէջ կրօնը ազգութեան գաղափարից բաժանվել չէր կարող, և անհնարին պիտի լինէր զարգացնել այն միտքը թէ հայը, կաթօլիկուիւն ընդունելով, շարունակում է հայ մնալ։ Պատճառն այն էր, որ չը կար աշխարհական՝ աւելի լայն ու համբերող կրթութիւն, չը կային մարդիկ, որոնք սովորած լինէին արեգակի տակ գտնվող աշխարհի չարն ու բարին էլ գնահատել։

Ահա ինչ էր գրում Երեմիա Չէլէպին յիշեալ նամակի մէջ․ «Ապա ուր դնենք այստեղ եկած հասած ատելութիւնն ու նախանձը, հայերի մէջ