Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ժողովածու, որի մէջ առասպելը խառնված է իրողութեան հետ, ժամանակագրական կարգ չէ պահպանված, դէպքերը կուտակված են անկարգ։ Ինքը, հեղինակը, մի քանի տեղ խոստովանում է, թէ չը գիտէ որն է սուտ և որը ճշմարիտ, այլ գրի է առնում այն ամենը, ինչ լսել է ու տեսել։ Յովհաննավանքում (Էջմիածնի մօտ) ուսում ստացած և 50 տարի սարկաւագութիւն արած Զաքարիան ժամանակակից է այնպիսի յայտնի կաթողիկոսների, ինչպէս են Փիլիպպոս, Յակոբ․ նա շատ դէպքերի առիթով հարց ու փորձ է արել նոյն իսկ Առաքել պատմագրից, ճանապարհորդել է շատ տեղեր, եղել է Կ․ Պօլսում, Զմիւռնիայում, Թաւրիզում։ Բայց և այդպէս, նա ժամանակակից վանական կրթութեան նեղ ու սեղմված շրջանից բարձրանալ չը կարողացաւ և նրա տեսածներին նոյնքան դժուար է հաւատալ, որքան լսածներին։ Այսպէս են հրաշագործ սուրբերի, նահատակների գերեզմանների վրա իջնող լոյսերի, մարդկանց խաբող դևերի պատմութիւնները, դէպի որոնց հեղինակը տածում է մի միամիտ, վանական հաւատ։ Այդ միամտութիւնը շատ տեղերում յատուկ է և Առաքել պատմագրին, բայց այս վերջինը անհամեմատ բարձր է Զաքարիայից թէ իր պատրաստութեամբ, թէ նկարագրական ձիրքերով և թէ դասաւորելու, վերլուծելու կարողութեամբ։

Դրա փոխարէն Զաքարիան ունի մի ուրիշ առաւելութիւն, որից զուրկ են նրա նախորդները։ Նրա անպաճոյճ, վայրիվերոյ՝ «Պատմագրութեան»