Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մէջ հաւաքված են բազմաթիւ փաստեր ժողովրդական կեանքից․ այստեղ աւելի պարզ գծերով, քան երբ և իցէ առաջներում, երևան է գալիս Արարատեան երկրի գիւղը (գլխաւորապէս Քանաքեռը, ուր ծնվել է հեղինակը) և մենք տեսնում ենք շատ առօրեայ երևոյթներ, որոնք թէև չունեն պատմական նշանակութիւն, բայց մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում իբրև ժողովրդական նիստ ու կացի, հաւատալիքների, կրած ճնշումների ու կեղեքումների պատկերներ։ Հեղինակը մեզ մտցնում է ժողովրդի կեանքի մէջ—ահա թէ ինչն է գնահատելին նրա գործի մէջ. շատ դէմքեր ու դէպքեր բաւական կենդանի կերպով են նկարված. շահագրգիռ մանրամասնութիւններ են հանդէս գալիս այնպիսի տեղերում, ուր խստապահանջ պատմագրողը կը բաւականանար անցողակի, համառօտ յիշատակութեամբ։ Հետաքրքրական են մանաւանդ այն աւանդութիւնները, անեկդօտները, ուր գործողները պարսից Շահերն են, գլխաւորապէս Շահ-Աբբաս մեծը։ Ասիական այս ահարկու բռնաւորի արարքները, ինչպէս երևում է, ժողովրդին խօսակցութեան առատ նիւթեր էին տալիս, կազմելով շատ այնպիսի պատմուածքներ, որոնց մէջ Հայաստանի աւերողը բաւական համակրելի գծեր էր ընդունում։

Մի խօսքով Զաքարիան դրել է իր ժողովածուի մէջ այն ամենը, ինչ ձեռք է բերել մարդկանց—և գլխաւորապէս հասարակ մարդկանց—հետ խօսելիս։ Մի տեղ գտնում ենք Շահ-Աբբասի ուշադրութեան արժանացած մի գեղեցիկ, բայց