Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անառակ կնոջ արկածները․ մի ուրիշ տեղ դուրս է բերված իր աղջկանը թուրքերին ծախող փչացած տանուտէրը։ Յանկարծ տեսնում էք, որ նա խօսք սկսեց Թիւրք—գերմանական պատեբազմի մասին և իմանում էք, որ այդ պատմութիւնը նա լսել է մի ուղտապան թիւրքից, որ փախել էր օսմանեան բանակից։ Մէկ էլ տեսնում էք, որ նա մէջ բերեց թուաբանական խնդիրներ և տուեց նրանց լուծումը[1], այն էլ ի՜նչ զարմանալի լուծում։ Ահա մի օրինակ։ «Հարց․ Ջաղացպանն և իւր աղջիկն, երէցն և իւր կինն, բաղարջ ամենին մէկը տուր սաղ, կտոր չանես։ Լուծումն․ ջաղացպանի աղջկն երիցու կինն է, երեք են, երեք բաղաբջ տուր ամենուն մինն․ այդ է լուծումն»։ Կամ թէ լսեցէք թէ ինչ է ասում հեղինակը մի սրտապատառ մարգու մասին։ Գիւղական մի օջախի մօա նա տեսնում է մի երիտասարդի, որի դէմքը մի ժամում տասն գոյն էր փոխում․ կամ սևանում էր հնդիկի նման, կամ սպիտակում էր ձիւնի նման և կարմրում բոցի նման - Պատճառը, ասում է հեղինակը, այն է, որ այդ երիտասարդը իր սիրած աղջկան փախցրեց, տարաւ մի քարայր, բայց այդտեղ դուրս եկաւ մի վիշապ, և կլանեց աղջկան․ ինքը մնաց,բայց ահից

  1. Ուշադրութեան արժանի հանգամանք է, որ Զաքարիայի բերած այդ խնդիրները մինչև վերջին ժամանակները գոյութիւն ունէին մեր ժողովրդի մէջ։ Անձամբ ականատես ենք եղել թէ ինչպէս մի ծերունի, մի դպրոցականի գիտութիւն ունէին մեր ժողովրդի մէջ։ Անձամբ ականատես ենք եղել թէ ինչպես մի ծերունի, մի դպրոցականի գիտութիւնը փորձելու համար, առաջարկում էր նրան այն իսկ խնդիրները, որոնք գրված են Զաքարիայի գրքի մէջ։