Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XVII դարի վերջերում պատրիարք էր Երուսաղէմում, նոյն այդ ծրագրով գրել է «Ազգաբանութիւն հայոց» [1]: Որքան էլ համառօտ լինի այդ աշխատութիւնը, զուրկ ինքնուրոյնութիւնից, նոյն իսկ սխալներով լիքը, բայց մենք չը պիտի աւելորդ և անօգուտ գործ համարենք նրան, նկատի առնելով դարձեալ ժամանակը։

Մինչև այստեղ մենք ամենայն ուշադրութեամբ հետևեցին երկու դարի (XVI-XVII) հայկական գրականութեան, բայց չը տեսանք մի փոքր ի շատ է լուրջ գործ, որ նպատակ ունենար ծանօթացնելու հայերին իրանց քաղաքական անցեալի հետ, այսինքն այն ժամանակների հետ, երբ Հայաստանը մի յայտնի չափով անկախութիւն էր վայելում, իր սեփական գործերի տէրն էր։ Եթէ մենք նայենք V դարից յետոյ շարունակված հայ մատենագրութեան, կը նկատենք այն հանգամանքը, որ մեր պատմագիրներից շատերի համար կարգ էր` նախքան իրանց ժամանակի դէպքերը նկարագրելը, գոնէ համառօտ կերպով յիշատակել նախկին շրջանները, կապել իրանց ժամանակը անցեալի հետ։ Այդ սովորութիւնը անյայտացաւ XV դարից, այսինքն այն ժամանակներից, երբ թաթարական ցեղերիր բերած կրակն ու աւերանքը սպանեցին թէ գրականութիւնը, թէ ժողովրդի բարեկեցութիւնը և թէ ազգային զգացմունքը։ XVII դարի նոյն իսկ այնպիսի առաջնակարգ, բազմակողմանի տեղեկութիւնների տէր պատմագիրը,

  1. Տպագրված է երկու անգամ. Կ. Պօլսում 1735-ին և Էջմիածնում` 1870-ին: